Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը վրացի լրագրողներին «հիվանդ» է անվանել

analitik.am

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Ժնևում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, վրացի լրագրողների չափազանց համառ պահվածքը:  Imedi և 1TVGe հեռուստաալիքները տեսանյութ են հրապարակել, որտեղ վրացի լրագրողները թույլ չեն տալիս նախարարին անցնել՝ փորձելով պատասխան ստանալ, թե արդյոք նա կայցելի Թբիլիսի:

«Դուք «հիվանդ» եք, աղջիկներ», -պատասխանել է վրացի լրագրողներին Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին անդրադառնալով վրացի լրագրողների պահվածքին, նշել է, որ ստիպված է եղել ետ մղել նրանց՝ առաջանալու համար:

Նույն շարքից