Հասարակություն 

Հովհաննես Ազոյանն ուզում է, որ հայ ժողովուրդը դուրս գա պրիմիտիվ դատողությունից

analitik.am

Այսօր «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքին մասնակցել է նաև դերասան Հովհաննես Ազոյանը, ով կողմ է Սահմանադրական փոփոխություններին:

Ազոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այսօր գումար չի եղել իր մոտ, դրա համար ստիպված է եղել վերցնել մայրիկի թոշակի մի մասը. հենց մայրն է առաջարկել դա անել: Խոսքը վերաբերում է 15 հազար դրամին:

Հարցին՝ արդյոք պետական ոլորտում աշխատանքի հրավեր ստացել է՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, թե իր քննադատությունների պատճառը հենց պաշտոն չստանալն է, Ազոյանը բառացիորեն հայտարարել է.

«Այնպես կուզեմ, որ մեր լրագրողները, մեր ժողովուրդն այդ պրիմիտիվ դատողություններից դուրս գան: Դրանք պրիմիտիվ դատողություններ են: Ես ՀՀ քաղաքացի եմ և ուզում եմ՝ ինձ հարմար լինի Հայաստանում ապրել, այնքան հարմար լինի, որ ատասահմանում ապրող իմ ընկերներին հրավիրեմ Հայաստանում ապրելու»:

Նույն շարքից