Հասարակություն 

Հարբած ուսանողը հարձակվել է ոստիկանության ծառայողի վրա

analitik.am

Հյուսիսային Տեխասի համալսարանի ուսանողը Մոսկվայում հարձակվել է ոստիկանի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Տրեվոր Ռիդը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, որը վտանգավոր է նրա կյանքի կամ առողջության համար:

Ըստ քննիչների, երիտասարդ ուսանողը հարբած վիճակում հարձակվել է ոստիկանության բաժին իրեն բերման ենթարկող ոստիկանի վրա, ինչի արդյունքում ծառայողական ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց: Նա մեղադրվում էր նաև մեկ այլ սպային վնասվածքներ հասցնելու մեջ:

Նույն շարքից