Հասարակություն 

Իրանի Խոյ քաղաքում նոր երկրաշարժ է գրանցվել

analitik.am

Իրանի արևմտյան Խոյ քաղաքում փետրվարի 24-25-ի գիշերը՝ ժամը 02։44-ին 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։

Նշենք, որ նույն տարածաշրջանում 5․7 և 5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկու ցնցումներ էին գրանցվել նաև փետրվարի 23-ին՝ առավոտյան 8։53-ին և երեկոյան 19։00-ին։

Ցնցումները զգացվել էին նաև Թուրքիայի՝ Իրանի սահմանին մոտ գտնվող Վան նահանգում։ Մասնավորապես Վանի Բաշքալե շրջանում երկրաշարժից 9 մարդ էր զոհվել, որոնցից 4-ը՝ երեխաներ, ևս 54-ը վիրավորվել էր։

regionmonitor

Նույն շարքից