Քաղաքականություն 

Հայաստանի դատական համակարգում կան դատավորներ, ովքեր իրապես գործում են անկախ․ Արման Թաթոյան

analitik.am

«Հայաստանի դատական համակարգում կան դատավորներ, ովքեր իրապես գործում են անկախ, պատշաճ և պատվով են իրականացնում իրենց լիազորությունները:

Սակայն առկա են տարիներով կուտակված համակարգային ու նույնիսկ քրոնիկ դարձած խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին և ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության երաշխավորման, կոռտուպցիոն դրսևորումների ու այլ հարցերի հետ։ Առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը:

Այդուհանդերձ, դատական իշխանության համակարգում առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով և ապահովել ինստիտուցիոնալ լուծումներ:

Իմ ելույթը այսօրվա խորհրդարանական լսումների ընթացքում: Խոսել եմ նաև Սահմանադրական դատարան ներկայացված իմ դիմումի մասին՝ կապված ողջամիտ ժամկետի խախտման հետ:

Շնորհակալություն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին (Vladimir Vardanyan) և հանձնաժողովի պատգամավորներին այս լսումների կազմակերպման համար»:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Նույն շարքից