Իրավական 

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

analitik.am

Ոստիկանության Էրեբունու և Կենտրոնական բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 25-ին, ժամը 08.40-ին, Որմնադիրների 2-րդ նրբանցքից բերման են ենթարկել 28-ամյա Գևորգ Խ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 12-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից