Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել քարոզարշավին և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում․ Պապիկյան

analitik.am

Մեր քարոզչությունն իրականացվելու է մի քանի շերտերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Այո» -ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ակտիվ քարոզչության փուլը սկսվելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ի ներառյալ. «Սա ամենակարևոր փուլն է»:

«Քարոզչությանը կմասնակցեն մեր այն գործընկերները, ովքեր կլինեն արձակուրդում: Նրանք քարոզչությանը կմասնակցեն նաև աշխատանքային ժամերից դուրս: Դա վերաբերում է նաև ԱԺ պատգամավորներին»:

«Մեր նպատակն է հանրությանը ներկայացնել այն կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել Սահմանադրական փոփոխությունների համար և իհարկե դրա կարևորությունը Հայաստանի հետագա բարեփոխումների իրականացման համար»:

Պապիկյանը նշեց, որ ինքն այժմ գտնվում է արձակուրդում․ «Հաջորդ շաբաթվա մեջ կվերադառնամ աշխատանքի, հետո արձակուրդս կրկին կշարունակվի մինչև քարոզչության ավարտը»:

Ինչ վերաբերում է քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի մանսակցությանը Պապիկյանը նշեց, որ նա նույնպես պատրաստվում է մասնակցել քարոզարշավին և անհրաժեշտ օրերին նույնպես կլինի արձակուրդում․ «Մնացած գործընկերներն ըստ իրենց մասնակցության կորոշեն և նաև շտաբի առաջարկությամբ կմասնակցեն պրոցեսին թե՛ արձակուրդում թե՛ աշխատանքից հետո»։

Նույն շարքից