Հասարակություն 

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիա նահանգի Քալե շրջանում փետրվարի 25-26-ի գիշերը՝ ժամը 02։03-ին 4․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են շուրջ 10կմ խորության վրա։

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի պատճառով մարդկային և նյութական կորուստներ չկան, բայց բնակչության շրջանում մեծ տագնապ է առաջացել։ Ցնցումներից ահաբեկված բնակիչները գիշերը փողոցներում են անցկացրել։

Մալաթիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ադըյաման, Շանլըուրֆա, Բաթման, Մարդին, Քահրամանմարաշ, Գազիանթեփ և Էլազըղ նահանգներում։ Թեև ավերածություններ չեն եղել, բայց բնակիչներից 4-ը ցնցումների ընթացքում վախից նետվել են շենքի պատշգամբներից ու վնասվել։ Եվս երկու քաղաքացու մոտ խուճապի նոպա է սկսվել։ Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։

ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից