Տեսանյութեր Քաղաքականություն 

Բեմ-մեքենաներով կլինենք ՀՀ բոլոր քաղաքներում, կլինեն նաև հանրահավաքներ. Սուրեն Պապիկյան

analitik.am

Մենք կունենանք փոքրիկ միկրոավտոբուսներ, որոնք պատված կլինեն ԱՅՈ լոգոյով և մեր քարոզչական խումբն ամեն օր 10 մարզերում, գյուղից գյուղ կայցելի, կշփվի մարդկանց հետ, զրույց կունենա, կբացատրի սահմանադրական փոփոխությունների կարևորությունը, էությունը, դրա քաղաքական ենթատեքստերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նշել է, որ դրանից բացի մարտի 10-ից կմերկարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց, սակայն չնշելով, թե ովքեր են լինելու այդ խմբի կազմում։

«Նախորդ ընտրությունների ժամանակ մենք ունեինք բեմ-մեքենաներ։ Այդպիսի բեմ-մեքենաներով մենք կլինենք հանրապետության բոլոր քաղաքներում, հնարավորության պարագայում կլինենք նաև այլ բնակավայրերում, եթե ժամանակը թույլ տա։ Այդ քաղաքաներում նախատեսվում են նաև հանրահավաքներ»,-ասել է Պապիկյանը։

Նույն շարքից