Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմ կողմից հրավիրված հյուրեր եղել են․ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ դրամահավաքի մասին /Տեսանյութ/

Իմ կողմից հրավիրված հյուրեր եղել են, ես նույնպես մասնակցել եմ, բայց թույլ տվեք գումարային չափ չասել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խոսելով երեկ՝ փետրվարի 25-ին, ՔՊ-ի կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյին մասնակցելու և իր կողմից հյուրեր հրավիրելու մասին։

«Եթե օրենքը թույլ է տալիս, ցանկը կհրապարակվի, այնտեղ կտեսնեք: Օրենքի պահանջն է, որ 1 հոգին 500.000 դրամից ավելի Կենտրոնական բանկի բացված պետական այդ հաշվեհամարին չի կարող տալ: Իմ տրամադրածը եղել է այդ սահմանում»,-ասել է Սարգսյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից