Իրավական 

Դատարանը կալանավորեց ՀՀ ՊՆ փոխգնդապետին, ով Էջմիածնում ավտոմատով սպանել էր 1 հոգու և կրակոցներ արձակել զոհի հարազատների ուղղությամբ

analitik.am

Երեկ՝ փետրվարի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզում հաշվառված, սակայն Վաղարշապատ քաղաքում բնակվող 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Մ. Կյուրեղյանը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» (ժողովորդին հայտնի Միլիցեքի բանտ) քրեակատարողական հիմնարկ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից