Հասարակություն Տեսանյութեր 

Ալեքսանյան ընտանիքին մանկությունից գիտենք, բայց պարզվեց, որ չենք ճանաչում. Արսեն Ջուլֆալակյան /Տեսանյութ/

analitik.am

Տոկիոյի Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև ընտրության հարցում մարզչական շտաբի որոշմամբ Ճապոնիա մեկնելու է երկրորդը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Արսեն Ջուլֆալակյանը նշեց՝ եթե 97 կգ քաշային կարգում մրցակցություն չկա, ապա 77 կգ քաշային կարգում, իրավիճակն այլ է:

Ջուլֆալակյան կրտսերը խոսեց նաև հավաքականի մարզիչներից Ալեքսանյանի հայտարարությունների մասին՝ հայտարարելով, որ ասուլիսից հետո նա փորձել է թեման տեղափոխել զգացմունքային դաշտ. «Նա Լևոն Ջուլֆալակյանին անվանեց ընկեր ու նշեց, թե ինձ մանկությունից գիտի: Այո մենք մանկությունից ընտանիքներով իրար գիտենք: Ցավոք ստացվեց այնպես, որ գիտեինք, բայց չէինք ճանաչում»:

Նույն շարքից