Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի պաշտպանի ներկայացրած միջնորդության պատասխանը: Դատարանը մերժեց երրորդ նախագահի պաշտպանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ երեկվա նիստում Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել: