Հասարակություն 

ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման. «Փաստինֆո»

analitik.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «այո» -ի լոգոյի կեղծման մասին տեղեկացել է համացանցից։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո»–ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ընթացքում հայտարարվեց լոգոյի մրցույթի հաղթողը։ «Այո» քարոզչական կողմի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց հաղթող «Այո»-ի տարբերանշանը՝ հայտարարելով, որ հաղթողը ստանում է 3 մլն դրամ մրցանակ:

Պապիկյանն ասել էր, թե ընտրությունը բավական բարդ է եղել, երկար քննարկելուց հետո են որոշել առաջին հորիզոնականը՝ «Garօօn Agency» կազմակերպությանը։ «Այո» քարոզչական կողմի հայտարարած մրցույթին, ըստ շտաբի պատասխանատուի, 200-ից ավելի քաղաքացի ներկայացվել։ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացել է 1 մլն դրամ, իսկ 2-րդը ՝ 2 մլն դրամ: Սակայն լոգոն հրապարակելուց հետո ֆեյսբուքում հրապարակումներ եղան այն մասին, որ այն վերցված 90-ականներից և գրագողություն է։

Հովակիմյանը հայտնեց, որ ՔՊ-ն լոգոյի գրագողության հետ կապված քննարկումներ է իրականցնում և առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան։

Նույն շարքից