Քաղաքականություն 

Հայաստանը հայտնվել է ՀԲ-ի «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցի առաջին 20-յակում. Փաշինյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության տուժած լինելը կոռուպցիայից միջազգայնորեն ճանաչված փաստ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջերս բավական սկանդալային պայմաններում հրապարակվեց Համաշխարհային բանկի՝ «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից և տեղափոխվել օֆշորային գոտիներ․ «Ինչպես և կարելի էր կռահել, Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում:

Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ, որոնց ժողովուրդների՝ կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում:

Բայց մենք միջազգային փորձագետների զեկույցից չէ, որ պետք է այս ամենի մասին պատկերացում կազմենք, որովհետև այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, և մեր իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ»։

Նույն շարքից