Իրավական 

Սերժ Սարգսյանի պաշտպանը գործից գաղտնիքներ բացեց. անակնկալներ կլինեն դատարանում

analitik.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական խումբը դեռ ծանոթ չէ դատարանի՝ դատախազին ինքնբացարկ հայտնելու վերաբերյալ մերժման որոշմանը։

«Կծանոթանանք, նոր կարծիք կհայտնենք դատական ակտի վերաբերյալ», - դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նա շարունակեց պնդել՝ դատախազն այս գործով անաչառ չէ։

«Նախաքննությանն անաչառ չի մոտեցել, դատաքննությունն էլ հրապարակային է, փուլ առ փուլ ցույց կտանք», - ասաց Մակինյանը։

Երրորդ նախագահի պաշտպանն ասաց, թե իրենց հետագա քայլերի մասին դեռ չեն խոսի։

«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ», -  նշեց նա՝ գործից գաղտնիք բացելով:

«Ես հարցում եմ արել ՀՀ վիճակագրական ծառայություն, հարցրել եմ, ասել եմ՝ կարո՞ղ եք ասել՝ 2013 թվականին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը՝ մեծածախ, մանրածախ, մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 465-467, պատկերացնո՞ւմ եք։ Մեծածախն այս դեպքում բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում ստանում դա բենզալցակայանից, այլ անձին տանում են, հասցնում իր տուն, այսինքն՝ դրանից գինն ավելի բարձրանում է։ 2013 թվականին դիազելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան 457, 460», - ասաց պաշտպանը։

Մակինյանը նշեց, թե քրեական գործով անհրաժեշտ էր, որ տնտեսական հաշվարկներ կատարվեր։

Պաշտպանը երբ ստացել է հարցման պատասխանը, ուղարկել է քննիչին։

«Ասում եմ, հարգելի քննիչ, էս տեղեկատվությունը գործի համար կարևոր նշանակություն ունի ու միջնորդում եմ ապացույց ճանաչել, կցել գործին, քննիչը մեզ մերժել է», - ասաց նա՝  դատարանում անակնկալներ խոստանալով:

Նույն շարքից