Հասարակություն 

Ես վտանգներ եմ տեսնում հավաքականի հետ ընդհանուր մարզման դեպքում. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը  պատրաստ է գոտեմարտել 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանի հետ` գարնանը ցանկացած մրցաշարում, որում կորոշվի Տոկիոյի ՕԽ-ի մասնակիցը: Այս մասին հայտնում է Արմենպրեսսը:

«2019-ի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ, ոչ իմ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀԱՕԿ նախագահի, ըմբշամարտի ֆեդերացիայի և իմ ու մյուս մարզիկի (հեղ. խոսքը Կարապետ Չալյանի մասին է) միջև: Ես պետք էր իմանայի, արդյոք կա հնարավորություն պայքարելու Օլիմպիական խաղերի ուղեգրի համար, թե պետք է հեռանամ մեծ սպորտից: Եկանք հետևյալ հայտարարին` եթե տվյալ մարզիկը (հեղ. խոսքը Կարապետ Չալյանի մասին է) գնում է աշխարհի առաջնության և առաջին կամ երկրորդ տեղն է զբաղեցնում, ապա հենց այդտեղ պարզ է դառնում, որ նա էլ կգնա Օլիմպիական խաղերին, սակայն մնացած բոլոր դեպքերում, ինչ արդյունք էլ լիներ, Տոկիոյի խաղերի համար իմ պայքարը շարունակվում էր, և 2020 թվականի գարնանը պետք է լիներ  միջազգային մրցաշար, որտեղ որ մարզիկը լավագույն արդյունք գրանցի, նա էլ կգնա ՕԽ-ին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը: Վերջինս շեշտեց, որ եթե անգամ նա աշխարհի չեմպիոն դառնար 2019 թվականին, միևնույնն է մասնակցելու էր գարնանը կայանալիք մրցաշարին: «Մեզ համար բացարձակ սկզբունքային չէ, թե ինչ մրցաշարի միջոցով որոշվի»,-ասաց նա:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն առանձնացրեց, որ մի շարք լուրջ հավաքականներ իրենց կազմը Օլիմպիական խաղերի համար որոշելու են հունիսի 15-ին Գերմանիայում կայանալիք մրցաշարում: «Մենք չենք ասում, ով է ուժեղ, մենք ասում ենք՝ տվեք հնարավորություն, թե ով է ուժեղ: Թող մեկ անգամ ևս մեկն ու մեկը հաղթի և գնա Տոկիո: Այս կերպ է եղել նախորդ ամիսներին ձեռք բերված մեր պայմանավորվածությունը»,-ասաց նա:

Ջուլֆալակյանն առանձնացրեց, որ չկա այլ տարբերակ, քան հավաքականի կազմում մարզվելը, սակայն հավաքականի ներկայիս մարզիչները քաջ գիտեն հավաքականի մի քանի մարզիկների հետ մարզիկի փոխհարաբերությունների մասին: «Ես վտանգներ եմ տեսնում հավաքականի հետ ընդհանուր մարզման դեպքում, ինչպես օրինակ վնասվածքի, սննդի անվտանգության տեսանկյունից և պարզապես հոգեբանական վիճակի հետ կապված: Ես ստիպված եմ բացակայում հավաքներից: Արդյունքում ինձ համար առավել անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, քանի որ զույգ չունեմ մարզվելու համար, մյուս ամեն ինչ իմ հաշվի են լինում»,-ասաց նա:

Օրեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հայտարարեց, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից