Հասարակություն 

Փետրվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը

analitik.am

Փետրվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր բնականոն գործունեությունը: Այս մասին հայտնում են այգու ֆեյսբուքյան էջից:

«Մեր անձնակազմն անում է հնարավորը` այցելուներին ապահով, առողջ ու հաճելի միջավայրում ընդունելու համար: Սիրով սպասում ենք:

Հուսով ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կպահպանի այգու գեղեցկությունն ու մաքրությունը:

Առաջիկայում կենդանաբանական այգու թիմը նոր ու հետաքրքիր միջոցառումներով ավելի կաշխուժացնի այգու առօրյան:

Սպասեք անակնկալների»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից