Հայաստան Քաղաքականություն 

Խեղճ ժողջանի գլխուղեղի չիպերն անմիջապես կարճ միացում կտան. Ռոբերտ Մելքոնյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աննախադեպին ու առանձնահատուկին եկավ փոխարինելու ԲԱՑԱՌԻԿԸ...

Այո՛, բնորոշ է, քանի որ գերիշխում է իրենց բախտից զարմացած պաշտոնյաների բացառիկ ինքնագովությունը, բացառիկ ինքնասիրահարվածությունը, սորոսական պաշտոնյաների, գործիչների, ակտիվիստների բացառիկ գինարբուքը, իրենց գիտելիքների ու հնարավորությունների բացառիկ ինքնագնահատականը, բացառիկ ինքնասիրահարվածությունը, բացառիկ ցինիզմն ու ապաշնորհությունը, իրավիճակների, մոտեցումների ու գնահատականների բացառիկ ինքնակամ խեղաթյուրումը, օրենքների անօրինական բացառիկ մեկնաբանությունները, ժողովրդի անվան տակ բացառիկ ամենաթողությունն ու լկտիությունը: Ազգային արժեքների, կրոնական համոզմունքների, ընտանեկան ավանդական հարաբերությունների բացառիկ վերաձևումն ու վերաարժևորումը...

Չգիտեմ, գուցե արդեն սկսել եք լավ հագնվել, փողկապ եք կապում, լավ մեքենաներ քշել եք սովորել ու բարեկացիկ եք ապրում ու բացառիկ...Եվ օրինակներն էլ մեքենաներից եք բերում, բայց Սահմանադրության այս հանրաքվեն ու ՀՀ քաղաքացիների քվեարկության քշելն էլ նման է այն բանին, որ մի ծեր մարդու կամ անհրաժեշտ կրթություն չունեցող որևէ մեկի բերես նստեցնես համակարգչի մոտ ու ասես ժողջան բացառիկ հնարավորություն ու իշխանություն ունես, մտի ՖԲ ու համացանց ինչ ուզում ես արա և տեղեկացված եղիր...

Խեղճ ժողջանի գլխուղեղի չիպերն անմիջապես կարճ միացում կտան...

Բացառիկ ու աննախադեպ նվեր եք դուք հայ ժողովրդին՝

հատկապես Սփյուռքի մարմնամասերի սիրահար ու լկտի հայհոյիչ պառավ կանանց համար...Շատ ԲԱՑԱՌԻԿ և բացառիկ փաթեթավորմամբ...»:

Նույն շարքից