Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունը հանրաքվեից հետո կաշկանդված է լինելու այլևս հղում կատարել 2018թ. դեկտեմբերին ստացած 70 տոկոս վստահության քվեին. Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապրիլի 5-ից հետո Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվելու:

Անկախ հանրաքվեի արդյունքներից, ապրիլի 5-ից հետո Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվելու: Իշխանությունը չունի 650.000 ձայնի խնդիր: Խնդիրն այդ ձայները ընտրական տեղամասերում օրինական կերպով արձանագրելու մեջ է: Այլ կերպ ասած, որպեսզի մարդիկ հանրաքվեի օրը գնան ընտրական տեղամասեր և քվեարկեն, անհրաժեշտ է իրականացնել քարոզչական, տեխնիկական ու կազմակերպչական լուրջ աշխատանքներ:

Կամա թե ակամա հանրաքվեի արդյունքները դառնալու են գործող քաղաքական իշխանության իրական վարկանիշի ցուցիչը, և իշխանությունը հանրաքվեից հետո ինչ-որ առումով կաշկանդված է լինելու այլևս հղում կատարել 2018թ. դեկտեմբերին ստացած 70 տոկոս վստահության քվեին:

Սրանով հանդերձ, պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, այս հանրաքվեով նույնպես չի լուծվելու հանրային կառավարման, ինչպես նաև դատական համակարգի ճգնաժամը:

Իմ խորին համոզմամբ, Հայաստանի գործող կառավարման համակարգը կեղծ է, ուստի մեր երկրին որակապես նոր ու լեգետիմ սահմանադրություն է պետք՝ ընդհուպ մինչև կառավարման համակագի փոփոխությամբ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ գործող խորհրդարարանական կառավարման համակարգը ստեղծել և կշարունակի սստեղծել բազմաթիվ խնդիրներ։

Այս իրավիճակում ունենք գերհզոր գործադիր իշխանություն, ձևական առումով մեծ լիազորություններ ունեցող, սական օբյեկտվորեն տարբեր պատճառներով քաղաքական նվազ ազդեցություն ունեցող Ազգային ժողով, անհասկանալի և ձևական իրավասություններով օժտված նախագահական ինստիտուտ և ամբողջությամբ ջախջախված ու հեղինակազրկված դատական համակարգ:

Կյանքն ապացուցեց, որ այս սահմանադրությունը չի կարող ապահովել մեր պետության բնականոն զարգացումը, ավելին՝ այս սահմանադրությունը ոչ թե ճգնաժամեր հաղթահարող, այլ ճգնաժամեր ստեղծող սահմանադրություն է, ուստի օր առաջ պետք է ազատվել այս սահմանադրությունից և կառուցել իրապես Արդար Հայաստան․․․»:

Նույն շարքից