Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 22–ամյա վարորդի Mercedes-ն ու 30–ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ.

analitik.am

Փետրվարի 24-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մրգաշատ գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 34 PL 716 համարանիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Պ.-ի վարած Toyota Camry մակնիշի 05 OG 005 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում ավտովթարի փաստով:

Նույն շարքից