Հասարակություն 

Աշխարհի ամենածեր մարդը մեկ ամսից կդառնա 112 տարեկան

analitik.am

Ճապոնիայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեի մահից հետո աշխարհի ամենածեր մարդը բրիտանացի Ռոբերտ Ուեյթոնն է: Այս մասին հայտնում է  The Telegraph-ը:

Ուեյթոնը ծնվել է 1908 թ. մարտի 29-ին և մեկ ամիս անց կդառնա 112 տարեկան: Թեև նրան դեռ չեն գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն նա համարվում է աշխարհի ամենատարեց մարդը:

Բրիտանացին եղել է ինժեներ և ուսուցիչ, ապրել և աշխատել է անգլիական Քինգսթոն քաղաքում, իսկ ներկայումս գտնվում է Ալտոն քաղաքի ծերանոցում: Նա ունի 2 որդի, դուստր, 10 թոռ և 25 ծոռ:

Նույն շարքից