Հայաստան Քաղաքականություն 

Ինչու են երեկ Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լեդի Հակոբն այցելել Թալին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ն ակտիվ լծվել է «այո»-ի քարոզարշավին։ Երեկ, օրինակ, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լեդի Հակոբն այցելել են Թալին։ Նախապես որոշել են, որ չհայտարարեն այցի բուն նպատակը։ Դա էր պատճառը, որ Թալինի ԵԿՄ-ականները տարբեր մեկնաբանություններ տվեցին այցին։

Տիգրան Բաղդասարյանն ասաց. «Դե, ոնց ընտրվել էր, չէր եկել ստեղ, առաջին անգամ էր բաժանմունք գալիս»։ Մուկուչ Սափեյանն ասաց, թե տարածքայինի ղեկավարն է փոխվել, եկել էր նորին ներկայացնելու։

Ի դեպ, նախկին ղեկավարն ինքը՝ Սափեյանն էր, որ ԵԿՄ վարչության անդամ է դարձել և ասում է, որ 2 գործը համատեղելու իրավունք չունի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից