Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանն ասել է, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանը, մեր տեղեկություններով, զբաղված է ակտիվ կուսակցաշինական աշխատանքով։ Կուսակցությունը դեռ չկա, բայց կուսակցության կմախքն արդեն գծագրվում է։

Նա ամեն օր մեծ թվով մարդկանց է հանդիպում, որոնք ուզում են անդամագրվել իր կուսակցությանը։ Նրանց թվում են ե՛ւ մտավորականներ, ե՛ւ նախկին ու ներկա պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր անձինք, որոնց անուններն առայժմ չեն հրապարակում։

Մենք տեղեկացանք, որ արդեն պատրաստ է նաև կուսակցության գլխավոր գրասենյակը։ Այն գտնվում է իշխանությունների սիրելի «Դվին» հյուրանոցի հենց դիմաց։ Հավանաբար՝ 2 օրից Վանեցյանն ու իր թիմի կորիզը կնստեն այս գրասենյակում։ Մարզերում ևս գրասենյակներ կբացվեն։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչից է սկսելու Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Առաջիկայում այցելելու եմ մարզեր, զրուցելու եմ քաղաքացիների հետ, որպեսզի հասկանամ հասարակության մեջ տիրող տրամադրությունները և ներկայացնեմ իմ մոտեցումները։ Պետք է ձևավորենք մեր կուսակցության համախոհների ճամբարը»։ Ըստ ամենայնի, փորձելու են հասկանալ՝ ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու համար հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից