Հայաստան Քաղաքականություն 

Ես հատուկ տղա եմ. Իմ քայլի պատգամավոր. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից։

«Անհարմար բան ստացվեց»,- ընկճված ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Համոզվեցի՞ք, որ իշխող ուժում գրեթե բոլոր հարցերին են նման անփութությամբ վերաբերվում։ «Ես տեղյակ չեմ, թե ինչպես են ընտրել»։ Ովքե՞ր են ընտրել։ «Շտաբը, ՔՊ վարչությունը, որի անդամը չեմ ես։ Եվ հետո՝ ի՞նչը պիտի ստուգեին, միանգամից մտածելը դժվար է, որ կարող են կեղծել։ Պետք է ուղղակի իմանալ այդ մասին, հակառակ դեպքում ո՞նց կասկածեին»։

Տեսնո՞ւմ եք՝ եթե փորձառու տարեցներին դուրս չթողնեին վարչությունից, գուցե նման բան չլիներ։ «Ես կարող է հիշեի»,- կատակեց Աղազարյանը։ Իսկ ի՞նչ որոշում կկայացվի՝ հնարավո՞ր է հրաժարվեք լոգոյից, նոր մրցույթ անեք, պատասխանատվության կանչեք ձեզ խաբելու համար, գումարը հետ վերցնեք։ «Պետք է խոսել հեղինակի հետ, միգուցե միտումնավոր չի գողացել, մեխանիկորեն է ստացվել։ Բայց որ պիտի գտնել նաև 91 թվականի հեղինակին, դա, կարծում եմ, ամենակարևորն է»։

Ինչո՞ւ, գումարը հնարավոր է իրե՞ն փոխանցեք։ «Չեմ կարող ասել, դեռ պիտի խոսենք»։ Աղազարյանի կարծիքով՝ պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել․ «Այո, մի կողմից անհարմար բան ստացվեց, մյուս կողմից՝ խորհրդանշական. 91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է»։ Ինչպե՞ս։ «Բա ի՞նչ, անկախությունը գիտեք այն է, որ մենակ թշնամիների՞ց պիտի անկախանաս, առաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է անկախանաս, կաշկանդված չլինես որևէ բանով»։

Հիմա Դուք անկա՞խ չեք, ո՞վ է կաշկանդում Ձեզ։ «Դե, դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ»։ Իսկ թի՞մը։ «Չեմ կարող ասել՝ չէ, ինչո՞վ պիտի կաշկանդված լինեն։ Եկեք ընդունենք, որ խորհրդանշական է»։ Իսկ կարո՞ղ է «դավադիրները» ձեզ փորձել են, թե «գենետիկորեն» որքան եք կապված 90-ականների իշխանության հետ։ «Բացառված է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից