Հասարակություն 

SSJ-100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում

«Sukhoi Superjet 100» (SSJ-100) ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում՝ շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից:

«Аэрофлот» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայից թռչել է Պերմ, սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է վերադառնալ օդանավակայան: Ըստ նախնական տվյալների՝ վթարային վայրէջքի պատճառը եղել է շարժիչներից մեկի հետ կապված խնդիրը: Ինքնաթիռում եղել է մոտ 80 ուղևոր:

«SSJ-100-ն արտակարգ վայրէջք է կատարել: Տուժածներ չկան »,-ասված է արտակարգ ծառայության աշխատակիցների կողմից տրամադրված հաղորդագրության մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից