Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԱՅՈ-ի լոգոյի շուրջ առաջացած սկանդալը ստվերեց մեկ այլ սկանդալ. Ենոքյան

analitik.am

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՅՈ-ի լոգոյի շուրջ առաջացած սկանդալը ստվերեց մեկ այլ սկանդալ՝ դրամահավաքը։ Ըստ «հրավիրատոմսերի» նախնական հրավերի, դրամահավաքի կազմակերպիչները ենթադրում էին հավաքել մինչև 100 մլն․ դրամ՝ այնքան, ինչքան նախատեսում է օրենքի սահմանաչափը։ Սակայն դրամահավաքի մասնակիցների «գցվելու» պատրաստակամությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները։

Ընթացքում պարզվեց, որ ավելի շատ փող է հավաքվում՝ 205 մլն․ դրամ, և Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ իր խոսքում փոխել դրամահավաքի նպատակի ձևակերպումը, հայտարարելով, թե այն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների համար է։

Այստեղից կարելի է անել երկու կարևոր հետևություն․

1․ Գործարարները շատ ավելի են վախեցած իշխանություններից, քան սպասում էր Նիկոլ Փաշինյանը և դեռւես պատրատեն ավելի մեծ մուծումների

2․ Տեսնելով գործարարների այս պատրաստակամությունը, չի բացառվում, որ հաջորդիվ կազմակերպվի Այո-ի քարոզարշավի համար դրամահավաք (հիշենք` պարզվեց, որ այս մեկը ուրիշ նպատակով էր), արդեն ավելի համեստ՝ 100 մլն․դրամի սահմանաչափով

Հ․Գ․ Տեսնենք մեր հպարտ գործարարները գոնե երկրորդ դրամահավաքից հետո ռիսկ կունենան հարցնել, թե իրենց մուծած գումարից ո՞վ է գրպանել լոգոյի համար նախատեսված 3 մլն դրամը»։

Նույն շարքից