Հասարակություն 

Հայտնի են ամենամեծ թվով միլիարդատերեր ունեցող երկրները

analitik.am

Չինաստանն անվանել է ամենամեծ թվով միլիարդատերեր ունեցող երկրները: 2019 թվականին Չինաստանում գրեթե երեք անգամ ավելի հարուստ մարդիկ են հայտնվել, քան ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնի է դարձել չինական «Hurun» հետազոտական ընկերության կողմից հրապարակված զեկույցից:

Վերլուծաբանները հաշվել են, որ 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ Չինաստանում, ներառյալ Հոնկոնգում և Թայվանում, միլիարդատերերի թիվը հասել է 799-ի, տարվա ընթացքում ավելանալով 182-ով: ԱՄՆ-ում միլիարդատերերի քանակը 626 է, տարվա ընթացքում աճը կազմել է 59:

Ներկայումս Չինաստանում ավելի շատ միլիարդատերեր կան, քան ԱՄՆ-ում և Հնդկաստանում, ասել է «Hurun Report»-ի նախագահ և ավագ վերլուծաբան Ռուպերտ Խուգեվերֆը:

Նույն շարքից