Հասարակություն 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 27-29-ին, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 27-29-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  17.00C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    -20.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 1.50C

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից