Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովը Վրաստանից տեղափոխվել է Ֆրանսիա

analitik.am

Մայիսին կայանալիք Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի նիստը Վրաստանի տեղափոխվել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին:

Որոշումը կայացվել է Զալքալիանիի և ԵԽ ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Վրացի պաշտոնյայի խոսքերով, բոլոր գործողությունները համապատասխանում են կազմակերպության կանոններին և հաշվի են առնվել Վրաստանի շահերը, հետևաբար որևէ ուժ չի կարող շահարկել դա:

Զալքալիանին նաև ափսոսանք է հայտնել, որ իր երկիրը չի կարող ընդունել ԵԽ գագաթնաժողովը:

Ավելի վաղ վրացական իշխանությունները հայտնել էին, որ կարող են հրաժարվել գագաթնաժողովն ընդունելուց, եթե դրան մասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Նույն շարքից