Հասարակություն 

Իրանցի ընտանիքին թույլ չեն տվել հատել սահմանը․ Նոր մանրամասներ՝ հայ-վրացական սահմանին կորոնավիրուսի ստուգումների մասին

Հայաստան-Վրաստան սահմանին վրացական կողմում բուժստուգման են ենթարկվում չինացիները, իրանցիները, իսկ հայերի դեպքում մրսածության կամ գրիպանման երևույթներ ունեցող անձինք:

Analitik.am-ն ականտես եղավ իրանցի ընտանիքի սահմանի հատմանը, երբ ընտանիքը սպասում էր և թույլ չէր տրվում հատել սահմանը: Իրանցիները կանգնած էին անձնագրային անցակետում և նրանց թույլ չէին տալիս մտնել Վրաստան: Վրացական սահմանին նաև արտասահմանցիների էին կանգնեցրել և բուժստուգման էին ենթարկում։

Հայ-վրացական սահմանին վրացական կողմում մի քանի հոգուց բաղկացած բուժանձնակազմ կար՝ զինված դիմակներով և պաշտպանիչ միջոցներով:

Տարբեր խոսակցություններ կան, որ մեկ ամիս առաջ Չինաստան այցելած անձին չեն թողել, կամ զբոսաշրջիկների չեն թողել անցնել Վրաստան: Ժամանակ առաջ երկու չինացու էին արգելել մտնել Վրաստան, ինչից հետո նրանց տեղափոխել էին Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ հերքել էին կորոնավիրուսով վարակված լինելը:

Այս օրերին հայաստանյան դեղատներում կամ չկան բժշկական դիմակներ, կամ այն գնում են հարյուրապատիկ ավելի թանկ գնով:

Թեև մասնագետներն ասում են, որ այն դիմակները, որոնք վաճառվում եմ մեր դեղատներում չի պատշտպանում կորոնավիրուսից, այլ պաշտպանում է տարբեր վարակներից, սակայն դեռևս դիմակի այս տեսակն է, որ բախտ ունենալու դեպքում հնարավոր է ձեռք բերել:

Հիշեցնենք, որ Հայաստանը ժամանակավոր փակել է Իրանի հետ սահմանը, իսկ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը: Կառավարության որոշմամբ՝ տվյալ փուլում դադարեցված է Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը: Անհրաժեշտության դեպքում հետագայում չի բացառվում նաև ցամաքային սահմանով տեղաշարժի սահմանափակումը:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից