Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հայկականից հոտ չի գալիս, իսկ մյուսներից վատ հոտ է գալիս. Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարում «հայկական» միջոց առաջարկեց

analitik.am

Պետք է խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես՝ ձեռքերը լվանալու տեսանկյունից: Դրանք ամենաարդյունավետ միջոցներն են կանխարգելման համար: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:

Թորոսյանի խոսքերով, պետք է ձեռքերը հաճախ լվանալ, եթե հնարավոր է՝ անտիսեպտիկ միջոցներով. «Բանակում արդեն սահմանափակող միջոցառումներ են ձեռնարկվել: Մենք մեր մյուս գործընկերների հետ էլ ենք աշխատում և բոլոր տեսակի փակ տիպի, շատ կուտակումներ ունեցող հաստատություններում առաջարկում ենք սահմանափակող միջոցառումներ կիրառել, մինչև վտանգն ամբողջությամբ կվերանա»:

Փաշինյանը, խոսելով անտիսեպտիկ միջոցների մասին, ասաց, որ հիմա շատ տարածված են սպիրտային հիմքով պատրաստվող գելերը. «Ես ուշադրություն եմ հրավիրում նրա վրա, որ հայկական արտադրության միջոցներ էլ կան: Խորհուրդ եմ տալիս օգտագործել հայկականը, քանի որ այն շատ արդյունավետ է ու դրանից հոտ չի գալիս, իսկ մյուսներից վատ հոտ է գալիս»:

Նույն շարքից