Քաղաքականություն 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ստանիսլավ Զասի հետ /Լուսանկարներ/

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից