Քաղաքականություն 

Փաշինյանի պայքարը «կԱռուպցիայի» դեմ և «Այո»-ի լոգոյագողությունը․ Քաղաքագետ

analitik.am

«Փաշինյանի պայքարը «կԱռուպցիայի» դեմ և «Այո»-ի լոգոյագողությունը (լուսանկարներ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է կատարել իր facebook-յան էջում և տեղեկացրել, որ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել և քննարկել է «կԱռուպցիայի» դեմ պայքարի նոր թափը և որակը...

Զավեշտալին նրանում է, որ մինչ պարոն վարչապետը պայքարում է «կԱռուպցիայի» դեմ, ամենախայտառակ կոռուպցիոն սխեմաները և երևույթները գործում են իր իսկ շրջապատում և իրականացվում են Փաշինյանի մտերիմների կողմից...

Թալանչիական պարգևավճաների, պարտականությունները չկատարող ՍԴ դատավորի վարձատվության, թայֆաբազությամբ զբաղվող մարզպետների և այլ պաշտոնյաների կողմից ԽԾԲ-ներին աշխատանքի տեղավարելու, 12 մեքենաներով բանակում ծառայող հարազատ որդուն տեսակցել մեկնող վարչապետի և այլ կոռուպցիոն սխեմաների կողքին հայտնվեց նաև ապրիլի 5-ին իշխանությունների կողմից ապօրինի կազմակերպված Սահմանադրության մեջ փոփոխություն անելու համար կազմակերպված հանրաքվեի «լոգոյի» գողությունը, որը արժեցել է 3 միլիոն դրամ...

Աբսուրդը նրանում է, որ 3 միլիոն դրամանոց լոգոյի հեղինակներն երկար-բարակ չմտածելով և ջանքեր չգործադրելով այն «թխել» են 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեի «Այո»-ից...

Հետաքրքիր է, այս բացահայտումից հետո էլ են Հայաստանի «չկԱռումպացված» իշխանությունները օգտվելու 3 միլիոն արժողությամբ «Այո»-ի գողացված լոգոյից...

Հ.Գ.Ինչպես կասեն այս պարագայում՝ «Ուրիշի շնորհավորանքի տեքստը գողացողը ուրիշի ստեղծած «լոգոն» էլ կգողանա»...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից