Հասարակություն Տեսանյութեր 

Շատ լուրջ խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանն ահազանգում է ու խնդրի լուծում պահանջում

Տնտեսական ազատության ցուցիչով, որքան էլ տարօրինակ լինի, մեր դիրքերը վատացել են: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գլոբալ ցուցիչների մասին. «Պետք է հասկանալ, թե որն է դրա պատճառը»:

Ցուցիչներից մեկն էլ վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին: Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ շատ լուրջ խնդիր ունենք. «Դա անթույլատրելի ու անընդունելի երևույթ է: Սա անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ: Ես չգիտեմ, թե մենք ինչ պետք է անենք այս ոլորտում, սակայն սա անթույլատրելի է: Մենք աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց հետաքրքիր է, որ այդ ամեն ինչի միջով անցնելով՝ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանայք են: Իհարկե այստեղ որոշակի դերակատարում ունեցել է պատերազմը»:

«Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը պատրաստվել է 2014 թվականին, արձանագրում կա, որ կանանց դերի նկատմամբ մեր ընկալումները սպառնալիք են ստեղծում մեր ազգային անվտանգության համար»,-ասաց Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները կանխարգելելու ուղղությամբ ազգային ծրագիր է մշակվել ու շուտով այն կհաստատվի, ինչն ավելի համակարգված կդարձնի գործողությունները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը վատագույն եռյակում է՝ Չինաստանի ու Ադրբեջանի հետ. «Սա մշակութային խնդիր է, որը պետք է տարիների ընթացքում փոխենք կանանց դերի բարձրացումով: Որքան էլ մենք իրավական միջոցառումներ մշակենք, միևնույն է գտնվելու են ավելի վատ տարբերակով հղիությունն ընդհատելու եղանակներ: Տեսնելով մեր կառավարության՝ կնոջ դերը կարևորող քաղաքականությունը՝ կարծում եմ, որ մենք առաջիկա տարիներին ունենալու ենք դրական արդյունքներ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից