Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Քանի որ Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Արսեն Թորոսյան

analitik.am

Ինֆեկցիոն ծառայությունները և ընդհանրապես ամբողջ համակարգը հավելյալ հրահանգներ է ստացել, թե ինչ պետք է անել կորոնավիրուսով հիվանդ հայտնաբերելու դեպքում՝ ում պետք է զանգահարել, որտեղ տեստավորել, ուր հոսպիտալացնել և այլն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քանի որ Կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ ու հատուկ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Մենք նախնական որոշել ենք՝ եթե նման դեպք հայտնաբերվի, կախված ծանրությունից, այն վարվելու է մեր ինֆեկցիոն ծառայություններում: Անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկն ու հզորությունները կավելացվեն»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է դեղորայքին, Թորոսյանը նշել է, որ հատուկ բուժում չկա, ինչպես մյուս վիրուսների դեպքում:

Նույն շարքից