Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու էր Ալեսանդրո Դել Պիերոն ժամանել Հայաստան

analitik.am

Իտալական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն Հայաստան է ժամանել տրանզիտ վիզա ստանալու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը` հավելելով, որ նա արդեն Հայաստանում չէ:

«Քանի որ ստացած զանգերի և հաղորդագրությունների քանակն ընդամենը մեկ ժամում գերազանցեց միջին վիճակագրական նորման, շտապում եմ տեղեկացնել, որ Ալեսանդրո Դել Պիերոյի այցը Հայաստան որևէ առնչություն չի ունեցել ՀՖՖ-ի կամ հայկական ֆուտբոլի հետ: Նա արդեն Հայաստանում չէ»,- գրել է Կարապետյանը։

Նշենք, որ իտալացին Հայաստանից մեկնել է Մոսկվա:

 

Նույն շարքից