Իրավական 

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը

analitik.am

Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից