Սպորտ 

Մեսսին չի կարող անել այն, ինչ ես եմ արել. Մարադոնա

Իտալական «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում իտալական թիմի ու կատալոնական «Բարսելոնայի» միջև հանդիպման և մասնավորապես՝ Մեսսիի մասին:

«Մեսսին այդքան էլ լավ խաղ չցուցադրեց: Նա կարող է հիանալի խաղալ «Նապոլիում», սակայն ունակ չէ անելու այն, ինչ ես եմ արել: Եկեք պարզաբանենք դա: Սակայն ես կցանկանայի, որ նա խաղար «Նապոլիում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից