Գլխավոր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

analitik.am

Հայ-ռուսական հարաբերությունները դարեր շարունակ հատուկ բնույթ են կրում: Դրանք եղբայրական երկրների, եղբայրական ժողովուրդների հարաբերություններ են: Մեզ շատ միավորող բաներ կան՝ մշակույթում, պատմության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով նաև անվտանգային հարցերի մասին և հավելելով, որ հայ-ռուսական հարաբերություններում ժառանգականությունը պահպանվում է, ինչն արտացոլվում է քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, անվտանգության հարցերով համագործակցության վրա:

Դեսպանը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի լարվածության և ՀԱՊԿ-ի լռության մասին: Նա մասնավորապես նշել է, թե ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարում ունի որպես գործոն, որը երաշխավորում է, որ իրավիճակը չի զարգանա բացասական սցենարով, տեղի չի ունենա էսկալացիա. «Այն կարևոր անվտանգության բարձիկ է: Իհարկե ՀԱՊԿ-ի շրջանակներում կա նաև անվտանգության հարցերում հայ-ռուսական երկկողմ փոխգործակցություն: Կարծում եմ, որ բոլոր գործոնները բավարար են անվտանգությունն ապահովելու համար»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, դեսպանը նշել է՝ Ռուսաստանը հետաքրքրված է, որ Հայաստանում կայունություն, հասարակական կոնսենսուս լինի. «Մենք իհարկե նաև հետաքրքրված ենք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում կարևոր դեր խաղան այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևորությունը»:

Նույն շարքից