Հասարակություն 

Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցրել են Նիկոլ Փաշինյանի նկարը

analitik.am

Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում ահազանգ ստացանք քաղաքացիներից առ այն, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Հանձնաժողովի աշխատակազմին անմիջապես հանձնարարեցի կապ հաստատել վերոնշյալ կրթական հաստատությունների ղեկավարների հետ. զրույցից հետո նկարները հանվեցին:

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական թիմի դիրքորոշումը՝ Հայաստանում բոլոր դպրոցներն ու կրթական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից