Հասարակություն 

Հրդեհ հայ-վրացական սահմանի մոտ

analitik.am

Փետրվարի 27-ին, ժամը 13:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ապավեն համայքի մոտակայքում՝ հայ-վրացական սահմանի մոտ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։27-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

Նույն շարքից