Հայաստան Քաղաքականություն 

Կեսը պետք է քեզ մուծվեն, մի մասը՝ կնոջդ ֆոնդերին. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Վերջերս մի երիտասարդ փողոցում հարց էր ուղղել դատավոր Վահե Գրիգորյանին, թե ինչու է նա աշխատանքային ժամի դրսում։ Իմ կարծիքով շատ լուրջ հարցադրում էր, որովհետև երբ սառնարանը բաց ես անում, ներսից Նիկոլը ղժղժում է, որ գումարները վերադարձնելու են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Նրա խոսքերով, խնդիր է առաջանում, թե ինչու Վահե Գրիգորյանն աշխատանքի չի ներկայանում․ «Կապանում Նիկոլին հարցրեցին՝ տեղյակ է արդյո՞ք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը աշխատանքի չի ներկայանում, նիստերին չի մանսակցում և արդեն շուրջ տաս հազար դոլար աշխատավարձ է ստացել, պարգևավճար է ստացել։ Ինչին ի պատասխան Նիկոլն այլայլվեց, հետո, ինչպես միշտ աչքերը, կլորացրեց: Հենց աչքերը կլորացնում է իմացեք, որ խաբելու է դիմացինին։ Աչքերը կլորացրեց և Ենոքավանից հենց նոր դուրս եկածի պես ասաց, որ ինքը չի իմանում։ Եթե դու չես իմանում, ո՞վ գիտի այդ մասին։ Եթե քո նշանակած դատավորի աշխատանքի չգնալու մասին չես իմանում, ո՞վ պետք է իմանա։ Բա դու ո՞վ ես այդ դեպքում։

Արդեն մեկ ամսից ավելի է անցել, հիմա հո գիտես։ Թե՞ քեզ կարելի է օրենքը խախտել, աշխատավարձերն անգամ երկու անել, որն ուղղակի օրենքով է նախատեսված։ Քեզ ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞վ է քեզ իրավունք տվել օրենք խախտել»։

Խոսելով դրամահավաքի մասին՝ Եղիազարյանն ասաց՝ գնացել մուծվել են. «Կեսը պետք է քեզ մուծվեն, մի մասը կնոջդ ֆոնդերին մուծվեն, հետո էլ չիմանանք ինչ են անում։ Վաղը մյուս օրն այդ ամեն ինչի համար պատասխան ես տալու։ «Ժող ջանն» իմանալու է այդ գումարները ոնց եկան, ուր գնացին, ինչ արեցիր։ Էն որ ասում ես թաթիկդ կկտրես, եթե ընտրությունները կեղծվեն, դու ուրիշ տարբերակ չունես։

Դու տարբերակ չունես 650 հազար ձայն հավաքելու։ Մարտի 1-ին հեքիաթը, որ ուզում ես իրագործած լինես, վերջին հինգ անգամվա ոչ մի միտինգ չի ստացվել։ Բայց հիմա հույսդ դրել ես 10 հազար հոգու վրա, որոնց այս երկու տարվա մեջ տեղավորել ես աշխատանքի։ Էն արաբերենի լրջագույն մասնագետը, որին նախարար ես կարգել, ժողովուրդն էլ նրան տարբեր բույսի անուն է տալիս, նրա ղեկավարած սուպերնախարարութունից էլ իրենց կազմով, բարեկամների կազմով, նոր նշանակածներով, սորոսականներով, կգան կկազմեն մի 50 հազարի մարդ։ Բայց այդ 50 հազարը 3 միլիոն ՀՀ բնակիչը չէ, որտեղ դու պետք է մատիկդ տնկես և ասես «ժող ջանը» եկել է քեզ պահելու։ Իսկ էն մնացած 3 միլիոնի կամքը չես կատարում»։

Նույն շարքից