Հասարակություն 

Չեմ բացառում, որ նա հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին. Մարինա Խաչատրյան

Այսօր լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում և հատուկ միջոցառումների կարիք չկա:

Analitik.am-ի հետ զրույցում «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանը, հակադարձելով նախարար Թորոսյանի պնդմանը, ասաց, որ այդ վիրուսը վտանգ ներկայացնում է, բայց ոչ ավելին քան գրիպինը. «Չեմ բացառում, որ կորոնովիրուսը, օրգանիզմ թափանցելով, մտնում է բջջի ներս ու կարող է առաջացնել գենետիկ մուտացիաներ: Ցանկացած վիրուս իրենից ներկայացնում է ԴՆԹ կամ ՌՆԹ, իսկ կորոնովիրուսը ՌՆԹ է: Դա չի կարող բջջից դուրս գոյություն ունենալ:

Արսեն Թորոսյանին հարց եմ տալիս՝ եթե կորոնովիրուսն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում, այդ դեպքում ինչո՞ւ է մեր սահմանը Իրանի հետ փակվել: Եթե դուք պնդում եք, որ դա իրենից վտանգ չի ներկայացնում, արդյո՞ք Իրանի հետ սահմանի փակումը չունի քաղաքական դրդապատճառ: Թե՞ պարզապես անհրաժեշտ էր վիրուսի անվան տակ այդ սահմանի փակվելը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները բնականաբար իրենք չեն ցանկանում տալ»:

Տիկին Խաչատրյանը նշեց, թե ավելի շատ անհանգիստ է այն փաստից, որ կորոնովիրուսն իր կառուցվածքով պարունակում է ՁԻԱՀ-ի 4 մասնիկ, ինչը նաև խոսում է դրա արհեստականորեն ստացած լինելու մասին:

Մեր զրուցակիցը խոսեց նաև հիվանդանոցներին կորոնովիրուսի թեստ չտրամադրելու խնդիրը. «Հիվանդանոցներին չի տրամադրվում կորոնովիրուսի թեստ: Եվ սա այն դեպքում, երբ վերջերս հայտարարություն եղավ, թե մեծ քանակով թեստեր են ձեռք բերվել: Մենք գիտենք, որ ՌԴ-ն նույնպես նվիրել է: Հարց է առաջանում՝ որտե՞ղ են դրանք և ինչո՞ւ չեն օգտագործվում: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը նախարարությունը չունի: Ծանոթ լինելով Առողջապահության նախարարության աշխատանքին՝ վստահ եմ, որ շատ շուտով իրենք պատվաստանյութերի հարց են բարձրացնելու՝ ասելով, թե արդեն կա պատվաստանյութ, եկեք բոլորիդ պատվաստենք»:

Ահազանգ հնչեցնելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղիղ եթերով արած հայտարարության վերաբերյալ, թե գնացել ու գրիպի պատվաստանյութ է ստացել՝ տիկին Խաչատրայանն ասաց, որ չի բացառում, թե նա «հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին». «Այդ գրիպի պատվաստանյութը, որը ներկրվել է Հայաստան, պարունակում է հակաբեղմնավորիչ, ինչը նշված է: Հետաքրքիր է նաև մեկ փաստ, որ պատվաստանյութերը ստանում են առողջ մարդիկ, իսկ մենք գիտենք, որ Թորոսյանը տառապում է Երևանյան հիվանդությամբ: Ես խիստ կասկածում եմ, որ նա ստացել է այդ պատվաստանյութը, որովհետև դա փաստացի հակացուցված է իրեն: Չեմ բացառում, որ նա հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին:

Երբ Իրանի բժիշկները հայտնաբերեցին օրգանիզմի ջերմաստիճանը բարձրացնելու մեթոդը և հայտարարեցին, թե գտել են բուժումն ու արդեն օգտագործում են, անմիջապես եղան հրապարակումներ, իբր պատվաստանյութ են գտել: Քանի որ մենք կասկածներ ունենք, որ այդ վիրուսն արհեստածին է, քաջ գիտակցում ենք, որ ցանկացած թույն ունի իր հակաթույնը: Հետևաբար, նախկինում արդեն եղել է դրա հակապատվաստանյութը, որովհետև դա ստեղծողները ապահովագրված չեն եղել դրանով չվարակվելուց»:

Անդրադառնալով կորոնավիրուսի բուժմանը, այն էլ՝ պատվաստանյութերի միջոցով՝ տիկին Խաչատրյանը խորհուրդ տվեց չօգտագործել դրանք.«Ցանկացած դեղ և պատվաստանյութ պետք է անցնի կլինիկական փորձարկումների շրջան, որի նվազագույնը 15 տարի է: Անգամ գարդասիլը դեռևս 15 տարվա շեմը չի հատել: Պետք չէ վստահել պատվաստանյութերի միջոցով բուժում ստանալուն»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրային հավաք է հայտարարել: Հաշվի առնելով տարբեր մասնագետերի կոչերը՝ վիրուսով վարակվելու ռիսկերն ավելի են մեծանում մարդաշատ կուտակումներում:

Այս մասով մեր զրուցակիցն ասաց, որ բացի կորոնովիրուսից, մեկ այլ վտանգ էլ կա. «Գիտենք, որ Հայաստանում մեծ թվով օտարերկրացիներ կան: Շատ է շրջանառվում այն միտքը, թե կան նաև ադրբեջանցիներ և պակիստանցիներ, ովքեր դաստիարակվել են որպես տեռորիսներ: Հանրահավաքների ժամանակ այդ մարդկանց ներկայությունն անվերահսկելի կլինի: Հանրահավաքի պատագայում ես ոչ միայն տեսնում եմ կորոնավիրուսով վարակման ռիսկը, այլ չեմ բացառում նաև, որ լինի այլ տեսակի զենքի օգտագործում՝ ֆիզիկական զենքի կիրառում: Հետևաբար հորդուրում եմ քաղաքացիներին նմանատիպ հավաքների, կուտակումների չմասնակցել: Թող մեկ ամիս դիմանան: Կարծում եմ, որ այս ամբողջը մի լուծում կստանա»:

Օֆելի Իսրայելյան

  •  
  •  
  •  
  • 8
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    9
    Shares

Նույն շարքից