Կորոնավիրուս Հասարակություն 

Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո /լուսանկարներ/

analitik.am

Ֆրանցիսկոս պապի վատ ինքնազգացողության պատճառով Հռոմի պապի գրասենյակն այսօր չեղարկել է միջոցառումներից մեկը։ Պապի առողջությունը վատացել է երեկվա միջոցառումից հետո, որի ժամանակ նա աջակցություն էր հայտնել նոր կորոնավիրուսի վարակակիրներին, ինչպես նաև մոտիկից շփում էր ունեցել հավատացյալների հետ։ Այս մասին հայտնում է Shantnews-ը:

Դեռ երեկ նրան տեսել էին հազալիս և քիթը մաքրելիս։ Սակայն այդ վիճակում էլ պապը շարունակել էր սեղմել իրեն մեկնված ձեռքերն ու օրհնել հետևորդներին։

Թե ինչ հիվանդություն է Հռոմի պապի մոտ, դեռ հայտնի չէ։

Նույն շարքից