Հասարակություն 

Վարդանանց փողոցում տեսախցիկ են դրել և տուգանում են շենքի բնակիչներին

analitik.am

Կարեն Քոչարյանի դիմում նամակը՝ ԱԺ պատգամավորներին և ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:

«Ամեն տարի ես պարտաճանաչ վճարում եմ 12000 դրամ քաղաքում, այսպես ասած, կարմիր գծերի շրջանակներում կայանելու համար: Բնականաբար այդ հաճույքից շատ քիչ եմ օգտվում և հաճախ ճարահատյալ ավտոմեքենան կանգնացնում եմ ոչ թույլատրելի հատվածում: Պարոնայք, կամ ապահովեք կանգառի տեղերով, կամ դրա համար բալեր մի հանեք և մի տուգանեք մարդկանց:

Վարդանանց փողոցի վրա (Վարդանանց բժշկական կենտրոնի մոտ) նոր տեսախցիկ են դրել և տուգանում են այդ շենքի բնակիչներին, ովքեր մեքենայով մտնում են իրենց բակ կամ բակից դուրս են գալիս, որովհետև այդ հատվածը համարում են խաչմերուկ և կիրառում են խաչմերուկի օրենքները: Նման օրինակները Երևանում բազմաթիվ են: Ի դեպ, կրկին սկսել են ամեն մանր-մունր խախտումների համար տուգանքներ գրել: Ոնց որ 2012թ լինի: Արդեն այնպիսի տպավորություն է, կարծես պարտադիր ուզում են հետ բերել այն գումարները, որոնք կորցրեցին 2018թ-ին տուգանքների համաներումից հետո:

Հ.Գ. Ի դեպ, անձամբ ես այն ժամանակ ոչ մի կոպեկ պարտք չեմ ունեցել: Հիմա ևս կմուծեմ բոլոր տուգանքները: Բայց մարդկությունն էլ լավ բան է»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից