Հասարակություն 

Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն

analitik.am

Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ սահմանախախտի նկատմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ մասնավորապես սահմանամերձ համայնքների բնակիչներին, աջակցել անվտանգության մարմիններին սահմանային անվտանգության ապահովման գործում, ցուցաբերել առավել շրջահայացություն և ակտիվորեն համագործակցել նմանօրինակ դեպքերը կանխելու նպատակով:

Նույն շարքից