Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում գիշերը թեժ է եղել. Թուրքական բանակը 33 զոհ ու մեծ թվով վիրավորներ ունի

analitik.am

Սիրիական Իդլիբում այս գիշեր իրավիճակը շատ թեժ է եղել: Դաժան մարտեր են ընթացել սիրիական ու թուրքական ուժերի միջև, ինչի արդյունքում թուրքական բանակը զգալի կորուստ է կրել: Ինչպես հայտնում են Հաթայ նահանգի իշխանությունները, սիրիական ավիահարվածի արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 33 թուրք զինծառայող:

Ավելի վաղ Հաթայի նահանգապետը հայտնել էր 29 զոհի և 36 վիրավորի մասին:

Անադոլու գործակալությունն իր հերթին հայտնում է, որ տեղի ունեցածի ֆոնի վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել անվտանգության հարցերով:

Նույն շարքից