Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում բախումներից հետո ԱՄՆ-ում կոչ են արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400-ից

analitik.am

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Կեյ Բեյլի Հատչիսոնը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից՝ կապված Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից:

Հատչիսոնը Վաշինգտոնին Անկարայի անցյալի և ապագայի դաշնակից է անվանել և հույս հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում է, թե ով է հուսալի գործընկեր, իսկ ով՝ ոչ․ «Նրանք տեսնում են, թե ինչ է անում այժմ (Ռուսաստանը)»,-ավելացրել է դիվանագետը:

Նույն շարքից