Հայաստան Քաղաքականություն 

Հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են, անգամ հակառակ գործընթացն է նկատվում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կազմի օպտիմալացման ծրագիրը, ինչպես հայտնի է, ընթացքի մեջ է։ Սակայն, կառավարության աղբյուրների փոխանցմամբ, հանրաքվեով պայմանավորված՝ կրճատումներն առժամանակ դադարեցվում են։ Ավելին՝ անգամ հակառակ գործընթացն է նկատվում։

Կառավարության կայքից տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշման մասին․ «2018 թ․ հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» որոշման հավելվածում «300» թիվը փոխարինել «302» թվով»։ Խոսքն արդարադատության նախարարության մասին է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից